Տարածաշրջաններում շտապ օգնության բուժաշխատողների աշխատավարձերը կավելանա 20-30%-ով:

Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Այսօր կառավարությունում կարևոր նախաձեռնություն է ներկայացվում, ըստ որի, մենք 20-30%-ով կավելացնենք շտապ օգնության բրիգադների աշխատողների աշխատավարձերը:

Այդ քաղաքացիները մեծ պատասխանատվություն են կրում: Նրանք իսկապես աշխատում են 24-ժամյա ռեժիմով, և ես կարծում եմ, որ այս քայլը շատ կարևոր է, որպեսզի մեր բնակչությանը տրամադրենք ծառայությունը ամբողջությամբ և առողջապահական ծառայությունները` մեր տարածաշրջաններում ավելի բարձր որակով և օպերատիվ կերպով», – հայտարարեց վարչապետը: