Կառավարության այսօրվա ճեպազրույցում վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարեց, որ «Վրացական երազանք»-ը 2018 թվականի նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրի:

«Մենք ունենք շատ արժանի թեկնածու, ովքեր կարող են ստանալ արժանի արդյունքներ, բայց դա ավելի լավ կլինի մեր ժողովրդավարության համար, եթե «Վրացական երազանքը» նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չունենա», – ճեպազրույցին հայտարարեց Բախտաձեն:

Նա նշեց, որ «Վրացական երազանքի» փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ Վրաստանը դառնա իսկական խորհրդարանական հանրապետություն` եվրոպական խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդման համար:

«Վրացական երազանքը» խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն, ընդ որում` տեղական ընտրությունների արդյունքների հիման վրա, ըստ էության, բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններում «Վրացական երազանքը» զգալի առավելություն ունի», – ասաց Բախտաձեն: