Դատարանը դատախազության միջնորդության հիման վրա արդարացրել է չորս տարբեր գործերով քաղբանտարկյալների` Բեքա Պետրիաշվիլիին, Զվիադ Շինջիկաշվիլիին, Բակուր Կիգուրաձեին և Գիա Սալուկվաձեին: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Ըստ գործակալության տեղեկատվության, այդ գործերով դատախազությունը իրականացրել է նոր լրիվ և օբյեկտիվ հետաքննություն, որի շրջանակներում նոր վկաներ են հարցաքննվել, իրականացվել են մի քանի տասնյակ քննչական և դատավարական գործողություններ, գտնվել նոր ապացույցներ և փաստեր, ինչի արդյունքում, լիովին բացառվում է այն փաստը, որ հանցագործությունը իրականացրել են դատապարտվածները:

Նոր հանգամանքների հայտնաբերման առնչությամբ համապատասխան ստորաբաժանումը դատարան է դիմել 59 դատապարտյալների գործով դատավճռի վերանայման միջնորդությամբ: Նրանցից 13-ը կրում են քաղբանտարկյալի կարգավիճակ, որը նրանց շնորհվել է 2012 թ.-ի դեկտեմբերի 5-ին Վրաստանի խորհրդարանի «Քաղաքական պատճառներով ձերբակալված և քաղաքական հետապնդումների համար ձերբակալվածների մասին» բանաձևի հիման վրա: Դատարանը արդեն արդարացրել է 47 անձանց:

Նյութը` 1tv.ge