Ախալքալաքի Ջավախեթի փողոցում կատարվել է փոսային նորոգում: Փողոցի բնակիչներն ասում են, որ վերանորոգման արդյունքում անձրևաջրերն էլ ավելի շատ են հավաքվում տների դեմն և ներծծվում հիմքի մեջ:

Ջավախեթի փողոցի բնակիչները նախկինում էլ էին բողոքում, որ ասֆալտապատման ժամանակ փողոցի մակարդակը սխալ է հաշվարկվել և անձրևաջրերը լցվում են տները: Հիմա, վերանորոգումից հետո, ըստ նրանց, ջուրը հոսում է միայն մեկ ուղղությամբ և լցվում է իրենց ավտոտնակները և նկուղները:

Վերջին հորդառատ անձրևներից հետո բնակիչները սկսեցին ահազանգել:
«Պառկած ոստիկանները երկու կողմերից հանեցին, և հարևան փողոցներից ջուրը հոսում է մեր տների ուղղությամբ: Նրանք ասֆալտի թեքությունը տվել են մի ուղղությամբ, մեր տան կողմը, հիմա ամբողջ նկուղը ջրի մեջ է », – դժգոհում է №80 տան բնակչուհի Կարինե Թոփալյանը:

Բնակիչների կարծիքով, մի քանիսի տների մոտ ջուրն (ըստ մեր դիտարկումների 3-4) այնքան է մնում, մինչև ներծծվում է իրենց նկուղները: Այս տներն ավելի ցածր են, քան մյուսները:

Նադյա Պարակեսիկյանը մտահոգված է տան հիմքի համար, քանի որ մշտական խոնավությունը կարող է վնասել հիմքը: Նրա խոսքերով, նախքան արհեստական անհավասարության հանելը (պառկած ոստիկանի) և փոսային վերանորոգումը ևս ջուրը հոսում էր իրենց տների մոտ, բայց հիմա ջրի հոսքը ավելի շատացել է: Ջուրը, որը տարածվում էր փողոցի երկու կողմերով, այժմ հոսում է միայն մի կողմով:

«Նախկինում արևը դուրս էր գալիս և չորացնում էր ջուրը, հիմա այնքան շատ է հավաքվում, որ մնում է: Մենք բողոքեցինք աշխատողներին, նրանք պատասխանեցին, որ փողոցի ասֆալտապատման հետ նրանք կապ չունեն: Իրանք իրականացնում են փոսային աշխատանքները: Թող գան ու փողոցի մակարդակը հավասարեցնեն, թող շտկեն », – դժգոհում է Նադյա Պառակեսիկյանը:

Ջավախեթի փողոցը պետական նշանակության ճանապարհ է: Այս ճանապարհի սպասարկմամբ և վերանորոգմամբ զվաղվում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը:

Փողոցում փոսային նորոգումն կատարել է ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա» -ն: Ընկերության փոխտնօրեն Ջաբա Ձիրկվաձեն հեռախոսով մեզ ասաց, որ ինքը կգնա և եթե իսկապես սխալ կա, կուղղեն, իսկ եթե «բնակիչներն անհիմն դժգոհում են», ապա նա ոչինչ չի ձեռնարկի:

джавахетская 1

Շուշան Շիրինյան