Այսօր, Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Գիորգի Մղեբրիշվիլին զբաղեցրած պաշտոնից հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ազատել է Գիորգի Մղեբրիշվիլիին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարի պաշտոնից:

Ինչպես տեղեկացնում է կառավարության ադմինիստրացիան, այսօր Մղեբրիշվիլին հեռացման դիմում է ներկայացրել վարչապետին: Մամուկա Բախտաձեն ստորագրել է դիմումը:

Այս փուլում Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարի պարտականությունները կկատարի Շալվա Խուցիշվիլին:

Գիորգի Մղեբրիշվիլին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար էր նշանակվել նախորդ տարվա նոյեմբերի 13-ին: Իսկ մինչ այդ, 2015 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի նոյեմբեր զբաղեցնում էր Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը: