Հուլիսի 28-ից 29-ը «Վրացական երազանք առողջ ապագա» կազմակերպությունն Ախալքալաքի քաղաքապետարանի հետ համատեղ կանցկացնի անվճար բժշկական հետազոտություն:

Հետազոտությունները կանցկացվեն Ախալքալաքի №4 հանրակրթական դպրոցում: Հետազոտություն կանցկացնի ուռուցքաբանը, թերապևտը, սրտաբանը, վիրաբույժը, պրոկտոլոգը, նյարդաբանը, ուրոլոգը, ակնաբույժը, օտորինոլարիոլոգը, էնդոկրինոլոգը, ալերգոլոգը, գաստրոէնտերոլոգը, գինեկոլոգը, անգոլոգը, դեմքի վիրաբույժը և էխոսկոպիա:

Հետազոտություն անցնել ցանկացողները պետք է գրանցվեն նույն օրերին դպրոցի շենքում:

Հետազոտությունները կանցկացվեն հուլիսի 28-ին և 29-ին ժամը 11: 00-ից: Այս հնարավորությունից կարող են օգտվել 18 տարեկանից բարձր մարդիկ: