Շաբաթ՝ հուլիսի 21-ին Թբիլիսիի Մալխազ Կացիշվիլիի անվան հիվանդանոցից Ախալքալաք են ժամանելու 12 տարբեր ոլորտների բժիշկներ, ովքեր Նալբանդյան 44 հասցեում գտնվող դեղատանը անցկացնելու են տարատեսակ բուժզննումներ։

Ախալքալաքի տարբեր տարիքի բնակիչները հնարավորություն կունենան անվճար ուլտրաձայնային զննում (էխոսկոպիա), սրտի կարդիոգրամա և տարատեսակ բուժզննումներ անցնել, բացի աչքի զննումից։ Շաբաթ օրը բժիշկները կլինեն Ախալքալաքում, իսկ կիրակի կայցելեն գյուղեր։ Ի տարբերություն քաղաքի հետազոտությունների, գյուղերում անվճար չի իրականացվելու․ բուժզննում անցնելու համար յուրաքանչյուր գյուղացի պետք է վճարի 50 լարի։ Հետազոտությունների արդյունքում, եթե որևէ մեկին ստացիոնար բուժման անհրաժեշտություն նկատվի, նախաձեռնությունը կհոգա հիվանդի Թբիլիսիում 5 օրյա բուժման ծախսերը ևս։

Մայրաքաղաքից ժամանած ռեոմոբիլները համալրված են լինելու բուժզննում իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան սարքավորումներով։ «Անվճար բուժօգնություն Սամցխե-Ջավախքի բնակիչներին» նախաձեռնության հեղինակներն են բժիշկներ Արթուր Օգանեզովն ու Լելա Պետաշվիլին։