Պետական ծառայությունների զարգացման գործակալության կայքում զետեղված է տեղեկություն, թե ում համար է նախատեսված Վրաստանի կենսաչափական անձնագիր ստանալ անվճար և ով կարող է օգտվել արտոնություններով։

Գործակալության տեղեկություններով, այն անձիք, ովքեր երկրորդ համաշխարհային պատերազմի, Վրաստանի տարածքային ամբողջականության, ազատության և անկախության համար մարտական գործողությունների մասնակից են եղել, Վրաստանի քաղաքացիության և կենսաչափական անձնագիր կստանան անվճար։ Պատերազմի և ռազմական ուժերի վետերանները և բռնի տեղահանված անձիք կօգտվեն արտոնություններից, նրանց համար կգործի 50% զեղչ, այսինքն եթե անձնագրի հիմնական վճարը 100 լարի է, ապա նրանք կվճարեն 50 լարի։ Հաշմանդամություն ունեցող անձիք նույնպես կօգտվեն 50% զեղչի համակարգից։

Օտար երկրի քաղաքացիները, ովքեր Վրաստանի կանոնադրության համաձայն ստացել են քաղաքացիություն և դա եղել է Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ, կենսաչափական անձնագիր կստանան անվճար։

18 տարեկան անձանց համար նախատեսված է 50% զեղչ։

Այն ուսանողները, ովքեր ստացել են ինքնության վկայականը ուսանողի կարգավիճակով, անձնագրի իրական 100 լարի արժեքից կզեղչվի 5 լարի և նրանք կվճարեն 95 լարի։