Ապրիլի 24-ին Վրաստանի մի պատվիրակություն ներկա կլինի Հայաստանում Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, իսկ մյուս պատվիրակությունը ներկա կլինի Թուրքիայում՝ Առաջին համաշխարհային պատերազմի “Գալիոպոլիի” ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու, ապրիլի 24-ին Երևանում ներկա կլինի Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, ով խորհրդարանում գլխավորում է Վրաստանի և Հայաստանի բարեկամության խումբը։ Թուրքիայում, ապրիլի 24-ին “Գալիոպոլիի” ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին կմասնակցի Վրաստանի պաշտպանության և անվտանգության նախարար Մինդիա Ջանելիձեն, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։

Ըստ Վրաստանի նախագահի վարչակազմի հայտարարության, Գեորգի Մարգվելաշվիլին ապրիլի 24-ին Հայաստան չի այցելի, քանի որ ապրիլի 22-24-ը Վրաստանում պաշտոնական այցով կլինի Բելառուսի նախագահը։

Ապրիլի 24-ին Հայաստանու կայանալիք միջոցառումներին կմասնակցեն պատվիրակություններ 60 երկրներից, որոնցից 4-ը կներկայացվեն նախագահական մակարդակով. Ֆրանսիան, Ռուսաստանը, Կիպրոսը և Սերբիան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ապրիլի 20-ին հայտարարել է Հայաստանի նախագահի վարչակազմի ղեկավար՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպիչ պետական ​​հանձնաժողովի համակարգող Վիգեն Սարգսյանը: