Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այլևս «Վրացական երազանքի» քաղխորհրդի անդամ չէ: Քաղաքական խորհրդի անդամների մասին տեղեկատվությունը տեղադրված է կուսակցության պաշտոնական կայքում: Կազմում նշված են` 14 անդամներ, իսկ 15-րդ տեղում` Գիորգի Կվիրիկաշվիլին, այլևս ցուցակում չկա:

Քաղխորհրդի անդամ Թամար Չուգոաշվիլին բացատրում է, որ Վրաստանի նոր վարչապետ Մամուկա Բախտաձեն կզբաղեցնի Գիորգի Կվիրիկաշվիլիի տեղը` կուսակցության ղեկավարական կառույցում:

Կուսակցությունում հայտարարեցին, երբ Գիորգի Կվիրիկաշվիլին լքեց վարչապետի պաշտոնը, նա դիմեց «Վրացական երազանքի» քարտուղարությանը դուրս գալու համար կուսակցությունից և քաղխորհրդից:

«Վրացական երազանքի» քաղխորհրդի 15 մարդուց բաղկացած կազմը հաստատեցին մայիսի 11-ին: Դրա անդամներն են` «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն, Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, խորհրդարանի նախագահի տեղակալ Իլյա Նակաշիձեն, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Տալակվաձեն, «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն, Խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Սամխարաձեն, Խորհրդարանի պատգամավոր Բիձինա Գեգիձեն, Խորհրդարանի պատգամավոր Իրակլի Տրիպոլսկին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին, փախստականների գործերով և վերաբնակեցման նախարար Սոզար Սուբարին, համագործակցության հիմնադրամի նախագահ Դավիթ Սագանելիձեն: