Օպել մակնիշի մեքենան վթարի է ենթարկվել Խոսպիո գյուղի մոտ, տուժել է վարորդը:

Ժամը 15:00-ին, Օպել մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել է ծառին: Վթարը տեղի է ունեցել Խոսպիո գյուղից դեպի Նինոծմինդա տանող ճանապարհի վրա: Վթարի վայրից ստացված տեղեկությունների համաձայն վարորդը քնել է ղեկին: Ավտոմեքենայում, բացի վարորդից, ոչ-ոք չի եղել:

avaria

Վարորդը տեղափոխվել է Ախալքալաքի հիվանդանոց, ըստ Ախալքալակի հիվանդանոցի վիրաբույժ Ալեքսան Թորոյանի, ՃՏՊ-ի արդյունքում վարորդը միայն կապտուկներ է ստացել և հիվանդանոցից դուրս կգրվի մոտակա կես ժամվա ընթացքում: