Վրաստանի խորհրդարանը «Ընդհանուր կրթության մասին» օրենքում ընդունել է փոփոխություններ, որի շրջանակներում էլ ներառական կրթության զարգացման համար կարևոր փոփոխություններ են լինելու։

Առաջին փոփոխությունն այն է, որ հատուկ ուսուցչի կարգավիճակ ունեցող ուսուցիչները դարձան ուղակի ուսուցիչ: Համակարգը ճանաչել է այլընտրանքային և առաջադեմ ուսումնական ծրագրեր, հատուկ կարգավիճակ ունեցող դպրոցներն արդեն դարձել են ռեսուրս դպրոցներ և ստեղծվել են ինտեգրացված և մասնագիտացված դասերի տերմինների բացատրություններ։

Օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա էլ ներառական կրթության մեջ աշխատող մասնագետներին համակարգը ճանաչել է որպես ուսուցիչ: Նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը և աշխատավարձը կհավասարվի ուսուցիչներին, միևնույն ժամանակ կհաստատվի հատուկ ուսուցիչների ֆինանսավորման եւ մասնագիտական զարգացման նախագիծ, ինչն էլ կնպաստի նրանց մասնագիտական և կարիերայի զարգացմանը։

Աղբյուրը՝ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայք։