Հուլիսի 8-ին, ժամը 17:00-ին Հայաստանում տեղի կունենա քիք-բոքսինգի միջազգային առաջնություն, որտեղ Վրաստանը ներկայացնող Նաիր Մելիքյանն իր ուժերը կչափի Իրանի ներկայացուցչի հետ:

Ախալքալաքցի մարզիկը հանդես կգա Վրաստանի դրոշի ներքո: Մելիքյանն օրն ի բուն մարզվում է, մեկ շաբաթ ժամանակ է մնացել պրոֆեսիոնալ մենամարտին:

«Ինչպես միշտ տրամադրված եմ հաղթելու, Աստծո կամքով լավ է լինելու: Հակառակորդիս ցանկանում եմ առանց վնասվածքների մենամարտ: Ամեն վայրկյան փառք եմ տալիս Տեր Հիսուսին, որ բարեհաջող անցնի»,- ասաց Նաիր Մելիքյանը:

Մարզիկը հանդես կգա 81 կգ քաշային կարգում:

2018-ի փետրվարին նա նվաճեց չեմպիոնի գոտին Հայաստանում կայացած առաջնությունում, որտեղ հաղթանակի համար պայքարում էին Հայաստանի, Վրաստանի և Իրանի իսլամական հանրապետության մարզիկները:

2017 թվականի հուլիսին Բաթումիում անցածկացվող World martial arts festival – ին (Համաշխարհային մարտարվեստի փառատոն) Նաիր Մելիքյանը նվաճել էր իր առաջին գոտին:

Նաիր Մելիքյանը քիք-բոքսինգ մարզաձևում չեմպիոն է ճանաչվել նաև 2013, 2014, 2015, 2016 թվականներին Վրաստանի և միջազգային տարբեր մրցաշարերում։

Աղունիկ Այվազյան