Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունն շարունակում է Ախալքալաքի վանքերի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ շնորհելու գործընթացը։ Այս անգամ կարգավիճակ ստացավ Մերենիայի վանքը։

Ըստ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության, եկեղեցին ոչ թե Մերենիա այլ Բուղաշեն գյուղի տարածքում է, սակայն տեղում բոլորը համարում են, որ վանքը Մերենիա գյուղինն է։

Ըստ Գործակալության եկեղեցու անունը “Խիդիջվառի” է, որն էլ թարգմանաբար նշանակում է խիդի՝ կամուրջ, ջվառի՝ խաչ։ Իսկ տեղացիները այն անվանում են “Կոռած վանք” (ջարդված)։ Այն X-րդ դարի է։

Կարգավիճակը շնորհվել է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի համապատասխան հրամանագրով 2018 թվականի մայինի 8-ին։

Վանքը վնասված է, այն կառուցված է կարմիր քարով։ Մուտքը արևմուտքից է։ Դուռը կամարաձև է, հարավային պատին մեծ և երկար պատուհան կա, արևելյան պատի մոտ բազալտե քարով խաչ է ամրացված հիմքին։ Վանքի շուրջը հին գերեզմանոց է, որտեղ էլ պահպանված են ձիու և խոյի գերեզմանաքարեր։

Աղբյուրը՝ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության պաշտոնական կայքէջ։