Շուտով «Արտադրիր Վրաստանում» բիզնեսին աջակցության պետծրագիրը կֆինանսավորի նոր բիզնես ծրագրեր: Ձեռնարկատիրության զարգացման գործակալությունը կտեղեկացնի թե երբ կսկսվի բիզնես գաղափարների մրցույթը:

«Ձեռնարկատիրության զարգացման գործակալությունը» հիմնադրվել է 2014 թ. Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ներքո, Վրաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանն աջակցելու մանդատով, այդ թվում՝ միկրո ձեռներեցությանն ակտիվ աջակցությանը:

Գործակալությունը հիմնականում աշխատում է բիզնեսի ուղղությամբ, ստեղծում է փոքր և միջին բիզնեսի աջակցման տարբեր մեխանիզմներ: Երկրորդ ուղղությունն է աջակցել արտահանման ներուժին: Իսկ երրորդ ուղղությունն, որն ավելացվել է 2017 թվականին, Վրաստանում միջազգային և օտարերկրյա ներդրումների ներգրավվածությունն է:

«Հիմնականում առավել առաջնահերթ է ֆինանսներին հասանելիությունը, որպեսզի այն ավելի հեշտ լինի մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար: Այս դեպքում մենք փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրում ենք համաֆինանսավորման տոկոսադրույքները: Մենք նաև նրանց տրամադրում ենք աջակցություն գրավադրված 5000-ի չափով, և վարկի տոկոսները: Օրինակ, ձեռնարկատերը դիմում է կոմերցիոն բանկին, որտեղ անցկացվում են վարկային հաստատման ստանդարտ ընթացակարգերը, հետո, երբ բանկը հաստատում է այդ նախագծի համար վարկային գիծը, և եթե իհարկե այս բիզնեսի վերջնական արտադրանքը մտնում է մեր առաջնահերթությունների մեջ, ապա դուք ինքնաբերաբար դառնում եք «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շահառու », – ասում է մինիէկոնոմիկայի արտադրողներին աջակցության դեպարտամենտի պետ Օթար Անթիան:

Միկրո և փոքր բիզնեսի համար 2015 թվականից գործում է դրամաշնորհային ծրագիր, որը, ըստ Օտար Անթիայի, շատ ակտիվ է գործում Սամցխե-Ջավախքում: Ծրագիրը ֆինանսավորում են 500-ից ավելի շահառուներ, ովքեր ստանում են դրամաշնորհային աջակցություն 5-ից մինչ 15 000 լարի, և աշխատում են միայն Վրաստանի տարածաշրջաններում: Թբիլիսիի բնակիչները չեն կարող մասնակցել այս ծրագրին: Դա ենթադրում է ոչ միայն ֆինանսական օժանդակություն, այլև տեխնիկական, այսինքն` բացարձակապես անվճար թրեյնինգներ և անհատական խորհրդատվություններ պայմանագրի կնքման օրվանից մեկ տարվա ընթացքում:

«Քանի որ այս նախագիծը շատ սիրված է վերջին 3 տարիների ընթացքում, մենք ընդունել ենք շուրջ 5000 դիմում, Վրաստանի կառավարությունն որոշել է, որ ծրագիրը գործի նաև 2018 թ.-ի: Սակայն մենք փոքր-ինչ փոխել ենք չափանիշները, այսինքն, եթե մինչ հիմա դրամաշնորհի չափը 5-ից 15-000 լարի էր, այժմ կազմում է 20 000 լարի: Եվ եթե, նախկինում 15 000 լարի ստանալու համար դուք պետք է կազմակերպեիք գործարարների մի խումբ` 3 մարդուց բաղկացած, այժմ մեկ անձը կարող հավակնել 20 000 լարիի: Այս ծրագիրը կսկսվի ամսվա վեջին և կշարունակվի մինչ հուլիսի 15-ը: Այս տեղեկատվությունը ձեզ համար հասանելի կլինի մի շարք ԶԼՄ-ներով և մենք նաև կվերսկսենք մեր այցելությունները տարածաշրջաններ և անպայման կանենք ևս մեկ շնորհանդես Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի ներկայացուցիչների համար », – ասում է Օթար Անթիան:

Երկրի մասշտաբով ծրագիրը իրականացնում է ՓԲԸ «Ձեռնարկատիրության զարգացման գործակալություն»-ը ոչ կառավարական կազմակերպությունների կապալառուների միջոցով: Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում, կապալառուն «Տարածաշրջանային Զարգացման Ասոցիացիան» է (RDA):

Համաֆինանսավորում ստանալու համար ձեռնարկատերերը սկզբում կմասնակցեն բիզնես-գաղափարների մրցույթին, որի շրջանակներում գաղափարի նկարագրությունը կտրամադրվի հատուկ դիմումի ձևով, իսկ հատուկ թրեյնինգից հետո նրանք կներկայացնեն իրենց բիզնես ծրագրերը ծրագրային հանձնաժողովին:

Բիզնես-գաղափարների մրցույթին Սամցխե-Ջավախքում կարող է մասնակցել ցանկացած Վրաստանի քաղաքացի, ով ուզում է սկսել կամ զարգացնել միկրո և փոքր բիզնեսը, ով չափահաս է, ով պետծառայող չի համարվում, և չունի պետությանը հարկային պարտք: Բիզնես-պլանի մրցույթին կշարունակեն մասնակցել այն ձեռներեցները, ում եկամուտների ծառայությունը կշնորհի ֆիզիկական անձի կարգավիճակ՝ միկրո բիզնեսի, փոքր բիզնեսի կամ ֆիքսված հարկի հարկատու: Իսկ ձեռնարկատերերի խմբից մրցույթի վերջին փուլում պահանջվում է միավորում` գործընկերությունների ձևով:

Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում է ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ ոչ գյուղատնտեսական արտադրանքը և ծառայությունները, որը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ովքեր ունեն վերոնշյալ հատուկ արտոնյալ հարկման կարգավիճակը:

Քրիստինե Մարաբյան