Հուլիսի 7-ին Կարծախ գյուղում կնշվի աշուղ Ջիվանու օրը: Ո՞վ է կազմակերպում, ի՞նչ ծրագիր է լինելու և ինչքա՞ն գումար է նախատեսվում տոնակատարությունը պատշաճ մակարդակի անցկացնելու համար:

Առանց որևէ փոփոխության ներկայացնում ենք Ախալքալաքի քաղաքապետարանի Սպորտի և մշակույթի բաժնի Jnews-ին տրամադրած ծրագիրը:

«1. Ժամը 10:30-ին Սուրբ պատարագ Սբ Հովհաննես-Կարապետ Եկեղեցում
2. Ժամը 11:00-ին ծաղիկների խոնարհում Ջիվանու արձանին
3. Ժամը 11:30-ին այցելություն թանգարան
4. Միջոցառման բացում (Հաղորդավար՝ Հերմինե Կարապետյան)

Ողջյունի խոսքով հանդես կգան…

Հանդիսավոր արարողությունը բացում և ժողովրդին տոնի առթիվ շնորհավորում են.
Վրաստանի խորհրդարանի անդամ, մեծամասնական պատգամավոր Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից պարոն Հենզել Մկոյանը
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը
Վրաստանում Հայաստանի դեսպան պարոն Ռուբեն Սադոյանը
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախագահ և բարերար պարոն Սոս Սահակյանը
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Աշոտ Հակոբյանը

Կեսօրին, ուղիղ ժամը 13:00-ին կսկսվի համերգային մասը

1. «Ջավախք» համույթի ելույթը
2. Երգ «Ջիվանի»՝ աղուշ Ալիք
3. Երգ «Մայրիկ»՝ Արմեն Մկոյան
4. Ջիվանու անվան «Կարծախ» համույթի Ելույթը
5. «Դամալա» համույթի ելույթը (երգ)
6. Ջիվանու պոեզիան (ելույթ են ունենում Քնարիկ Գալոյանը, Նատաշա Մշեցյանը, Աննա Մոսոյանը, Լուսինե Մկրտչյանը)
7. Դհոլ (Նինոծմինդայի խումբը) կամ երգ (կատարում է Հայաստան Իսպիրյանը)
8. «Դամալա» համույթի ելույթե՝ պար
9. Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանի ելույթը »

Ուշադրություն հասանք Ջիվանու օրվա տոնակատարությունների ամենահետաքրքիր մասին:

Տեղական բյուջեից այս տարի «Ջիվանու օր»-վա համար նախատեսված է 4 000 լարի ծախս բացառապես ավանդական Ճաշկերույթի համար: Իսկ տոնահանդեսի մշակութային մասն ապահովելու համար գումար հատկացված չէ:

«Այս տարի 4000 լարի ենք հատկացրել, որով պետք է հյուրասիրություն կազմակերպվի 285 հոգու համար: 3 ճաշով, նորմալ բան է», – ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը:

Ի տարբերություն անցած տարվա այս տարի 1000 լարիով ավելի քիչ գումար է հատկացվել, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված ասել՝ «հոգու հաց քաշելու» համար:

Տարիներ շարունակ այդպես էլ տեղական իշխանությունը տոնական օրն անցկացնելու առանձնահատուկ մշակութային ծրագիր չմշակեց: Գրեթե միշտ հույսը դնելով Հայաստանից ժամանող երգի ու պարի համույթների վրա: Բավարարվելով միայն տեղական խմբերի ու երգիչների կատարումներով, որոնք շատ հաճախ Ջիվանու հետ կապ էլ չեն ունենում: Տարիներով ապացուցված է, որ Ջիվանական օրվա գլխավոր հերոսը Ջիվանուց բացի ամեն ոք կարող է լինել:

2014 թվականից ի վեր Ջիվանական օրերը կազմակերպվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից: Այս տարի էլ ծրագրային հիմնական մասը կազմակերպում է Ջիվանու տուն թանգարանն ու տեղական իշխանությունը համատեղ:

Աղունիկ Այվազյան