Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուկա Բախտաձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Մեր ժողովուրդները դարեր շարունակ միավորվել են ամուր բարեկամական և եղբայրական կապերով: Այս ջերմ հարաբերությունները շարունակում են այսօր զարգանալ փոխվստահության մթնոլորտի շնորհիվ, որը տիրում է մեր պետությունների և ժողովուրդների միջև», – ասվում է Հայաստանի վարչապետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ Վրաստան կատարած վերջին այցի ընթացքում նա կրկին համոզվեց, որ երկկողմ հարաբերություններում մեծ ներուժ կա:

«Համոզված եմ, որ ձեր, որպես վարչապետ պաշտոնավարման ընթացքում, Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի և կամրապնդվի մեր ժողովուրդների օգտին»: Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Մամուկա Բախտաձեին Հայաստան:

Նա համոզմունք է հայտնել, որ այս այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտների փոխհամագործակցությանը: