Վրաստանի դատախազությունը «Վարկեթիլի» մետրոյի կայարանի առաստաղի փլուզման վերաբերյալ ընթացիկ քննության շրջանակներում, անտարբերության, անվտանգության պահանջների բավարար մակարդակի չապահովման և կեղծ փաստաթղթերի պատրաստման համար ձերբակալել է երեք անձի։

Անձինք, ում ձեռբակալել են “Գեմոփեիա” և “Ղվարելռեմմշենի” ընկերությունների ներկայացուցիչներն են։ Դատախազությունը պատասխանատվությունը թողել է “Ղվարելռեմմշենի” ընկերության տնօրենին և ինժիներին։ Պատասխանատվություն է կրում նաև այն ընկերությունը, որն էլ կատարել է վերանորոգման աշխատանքները։ “Ղվարելռեմմշենի” ընկերության տնօրենի ու ինժիների մեղքը պայմանավորված է շինարարական աշխատանքների վատ որակի և անվտանգության նորմերի խախտման հետ:

Մեղադրանքը ներկայացվել է փորձաքննության եզրակացությունից հետո։

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին «Վարկեթիլի» մետրոյի կայարանի առաստաղի փլուզման հետևանքով 14 մարդ էր տուժել։