11-րդ դասարանցիների քննությունները ավարտվեցին։ Քննությունների ազգային կենտրոնի պաշտոնական տվյալներով ամենաշատը՝ 4842 աշակերտ չի հաղթահարել ֆիզիկայի, իսկ ամենաքիչը՝ 522 աշակերտ աշխարհագրության քննությունները։

Ատեստատային քննություններին ընդհանուր մասնակցել են 38 522 աշակերտ։ 35 484 վրացալեզու, 849 ռուսալեզու, 943 հայալեզու և 1246 ադրբեջանալեզու աշակերտ։

Ահա այսպիսինն է մասնակցողների և կտրվողների վիճակագրությունը։

Աշխարհագրություն. մասնակցել է 38 522 աշակերտ, կտրվել է 522-ը,
Կենսաբանություն. մասնակցել է 38 502 աշակերտ, կտրվել է 2 182-ը,
Ֆիզիկա. մասնակցել է 38 481 աշակերտ, կտրվել է 4842-ը,
Քիմիա. մասնակցել է 35 394 աշակերտ, քննությունը չեն հաղթահարել 2 000-ը։

Այն աշակերտները, ովքեր այս տարի քննությունները չեն հաղթահարել, նույն առարկայի քննությունը կհանձնեն 12-րդ դասարանի ավարտական քննությունների ժամանակ։

Ինչ վերաբերում է այս տարվա ավարտականների ատեստատների հանձնմանը, յուրաքանչյուր անձ, ով պետք է ստանա ատեստատ, հունիսի 25-ից կարող է դիմել Պետական Ծառայությունների Զարգացման Գործակալության ցանկացած տարածքային գրասենյակ, կամ Արդարադատության տան որևէ մասնաճյուղ։