PITA երիտասարդական կենտրոնը Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ հայտարարում է «Հանդուրժողականություն» թեմայով լուսանկարչական մրցույթ, որի արդյունքում կընտրվեն 3 հաղթողներ:

Հունիսի 27-ին Ախալքալաքի քաղաքային Խաս Բախչա զբոսայգում կանցկացվի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես: Բոլոր ցանկացողները կարող են նշված թեմայով լուսանկարներ ուղարկել lyolyarisyan@mail.ru. էլեկտրոնային հասցեին:

Լուսանկարները պետք է լինեն որակյալ և արտացոլեն «Հանդուրժողականություն» թեմայով լուսանկարչական ցուցահանդեսին:

Ցուցահանդեսը կազմակերպվում է Վրաստանում հանդուրժողականության շաբաթվա շրջանակներում:

Եղեք ակտիվ: Մրցույթի արդյունքում կընտրվեն հաղթող 3 լուսանկար, որոնց հեղինակները հենց ցուցահանդեսի ժամանակ կպարգևատրվեն մրցանակներով: