Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների, Ռուսաստանի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի և շատ այլ բաների մասին Jnews-ը զրուցեց «Ռոնդելի հիմնադրամի» փորձագետ, Ռուսաստանի հարցերով քաղաքագետ Գիորգի Բիլանիշվիլիի հետ:

– Ներկա պահին, ինչպե՞ս կարող եք նկարագրել ռուս-վրացական հարաբերությունները

Վրաստանում կայացած ընտրություններից հետո նոր կառավարությունը 2012 թ.-ին, որն իրականացնում է ամբողջովին նոր քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ: Մենք տնտեսական առաջընթաց ունենք, իսկապես, Ռուսաստանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունները բարելավվել են: Սակայն, ինչ վերաբերում է քաղաքական կողմին, ցավոք, դա դեռ շատ պրոբլեմատիկ է: Ցավոք սրտի, շարունակվում է Վրաստանի տարածքների 20%-ի, Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան: Հաճախ պատահում են գործողություններ, որոնք վնասում են Վրաստանում կայունությանը, օրինակ, Ցխինվալում Տատունաշվիլու սպանությունը կամ Վրաստանի քաղաքացիների կալանավորումը: Ես այդ հարաբերությունները բնութագրում եմ, տնտեսական հարաբերություններում որոշակի առաջընթաց կա և ցավոք հետընթաց` քաղաքականում:

– Ի՞նչ տնտեսական առաջընթացի մասին է խոսքը:

2012թ.-ից հետո ռուսական շուկան բացվեց վրացական ապրանքների համար: Հիմնական առաջընթացը նկատվում է զբոսաշրջային ուղղությամբ: Այսինքն, աճել է Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը: Ժամանակակից աշխարհը անցումային շրջանում է միաբևեռից` բազմաբևեռի: Այս բազմաբևեռ համակարգում Ռուսաստանը իրեն տեսնում է որպես գերտերություններից մեկը: Այս գերտերությունը դառնալու համար, բացառությամբ Բալթյան երկրների, հետխորհրդային երկրների վրա նրան անհրաժեշտ է լիակատար վերահսկողություն: Սա է ամբողջ ռուսական քաղաքականության էությունը:

– Խոսելով հետխորհրդային տարածքի մասին: Վերջերս Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական հեղաշրջում: Առաջնորդ Փաշինյանը հայտնի է իր արևմտամետ ուղղվածությամբ: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ բան կփոխվի՞:

Սա շատ բարդ հարց է: Դժվար է իրականացնել արտաքին քաղաքականություն այսպիսի սպեցիֆիկ տարածաշրջանում, որտեղ Հայաստանն ու Վրաստանն են գտնվում: Ռուսաստանի ազդեցությունը հսկայական է: Ռուսաստանի օգտագործման լծակները, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանի աջակցությունը շատ կարևոր է Հայաստանի համար, և Հայաստանում ռուսական կապիտալի առկայությունը շատ կարևոր է: Իհարկե, ՀՀ վարչապետը կփորձի փոխել ներքին քաղաքականության առանցքային պահերը ավելի լավ կողմի, հետո կարելի է ունենալ որոշակի ակնկալիքներ արտաքին քաղաքականության մասին: Սակայն կարծում եմ, որ Հայաստանում տեղի ունեցածը դրական էր ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար:

– Շատերը կարծիք են հայտնում, որ Աբաշիձե-Կարասինի ձևաչափը չի արդարացնում իրեն…

Իմ կարծիքով, թեև Ռուսաստանը անընդունելի շահեր ունի Վրաստանի նկատմամբ: Չնայած տարածքների օկուպացմանը: Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը փորձում է վերահսկել ամբողջ Վրաստանի տարածքը և ազդել Վրաստանի վրա բացասական կերպով, այնուամենայնիվ հարևան երկրների միջև նման ձևաչափ կա, միշտ լինում են թեմաներ, որոնք պետք է քննարկվեն: Եթե որևէ որոշում չկայացնեն, առնվազն փորձեք գտնել լուծումներ: Արդյունքը կախված է նրանից, թե ինչ ենք ակնկալում այս ձևաչափից: Իրականում, ես մեծ ակնկալիքներ չունեմ, բայց տնտեսական, և քաղաքական հարաբերությունները շատ բարդ են, դրա պատճառն այն է, որ Վրաստանն ունի արևմտամետ ուղղություն, իսկ Ռուսաստանը չի սիրում այդ ուղղությունը:

– Երբեմն անհետաձգելի է դառնում Ռուսաստանի կողմից մուտքի արտոնագրային ռեժիմի հնարավոր վերացման հարցը կասկածի տակ դնելը, որքանո՞վ է դա իրատեսական:

Մուտքի արտոնագրերի հարցը դեռևս քննարկվում է Աբաշիձե-Կարասին ձևաչափով: Ռուսաստանը դա կապում է այն փաստի հետ, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Եվ այս հարցը մուտքի արտոնագրերի հետ կապելը համարում եմ, որ արդարացված չէ: Որովհետև Վրաստանի կողմից մուտքի արտոնագրային ռեժիմ չկա: Ռուսաստանը սա քաղաքականապես է դիտարկում, ինչը կախված չէ երկու երկրների միջև առաջընթացից կամ հետընթացից: Սա քաղաքական որոշում է, որ Մոսկվան ցանկացած պահի կարող է կատարել: Այս որոշումը ամբողջությամբ կախված է Ռուսաստանից: Վրաստանը միայն կողջունի նման որոշումը:

Քրիստինե Մարաբյան