Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղ Մաջադիայում գտնվող X-րդ դարի եկեղեցին մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ է ստացել։

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի համապատասխան հրամանագրով կարգավիճակը շնորհվել է 2018 թվականի ապրիլի 18-ին: Տեղեկությունը այս մասին տարածվել է հունիսի 18-ին:

Եկեղեցին վնասված է։ Կառուցվել է X-րդ դարում, վերանորոգվել XIX-րդ դարում։ Կառուցված է վերամշակված աղյուսով։ Մուտքը հարավից է։ Հիմնական դահլիճի արևելյան և արևմտյան պատերին պատուհաններ կան։ Հարավի և հյուսիսի պատերին նույնպես կան մեկական պատուհան։ Զոհասեղանը սալապատ է, բարձրացված և առանձնացված է հատակից։

Տաճարի հյուսիսում քարերով կառույց կա, որի հյուսիսային մասը քանդված է։ Կառույցը վնասված է, այդ իսկ պատճառով էլ դժվար է պարզել դրա նշանակությունը։ Պատի վրա տարբեր ճարտարապետական մասնիկներ է պատկերված։
Տաճարի մնացած մասում պաշտպանվել է հին պարիսպը։

Եկեղեցին վերակառուցված է ու իջեցված։ Ինտերիերը սվաղված է, այդ իսկ պատճառով էլ ճարտարապետական մասերը չի երևում, ինչպես նաև փոխված է հատակը։ Եկեղեցին խոտածածկ է։

Աղբյուրը՝ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության պաշտոնական կայքից։