Թբիլիսիում հունիսի 13-18-ն ընթանում է Դավիթ Կվաչաձեի անվան բռնցքամարտի միջազգային առաջնությունը, Ախալքալաքի մարզիկը բացարձակ հաղթանակով է վերադառնում:

Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ադրբեջանից և Մոլդովայից, որոնց թվում էին ուժեղագույն կաշվե ձեռնոցի վարպետներ, այդ թվում նաև աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմաթիվ մրցանակակիրներ: Ստուգատեսի 40 մեդալներ խաղարկվել են 10 քաշային կարգերում:

2018թ. Վրաստանի փոխչեմպիոն, 91 կգ քաշային կարգի Ջավախքի մարզիկ Արտյոմ Յորդանյանը կիսաեզրափակչում առավելության հասավ Ուկրաինայի պատվիրակ Ռամազան Մուսլիմովի նկատմամբ, եզրափակչում գլխավոր մրցանակը խաղարկեց Ուկրաինայի մեկ այլ ներկայացուցչի՝ Կոնստանտին Պինչուկի հետ, որի արդյունքում նվաճեց պատվավոր ոսկե մեդալը:

արտյոմ

Ջավախքը ստուգատեսին ներկայացել է 5 բռնցքամարտիկներով: Բռնցքամարտի Ախալքալաքի հավաքականի գլխավոր մարզիչ, Վրաստանի վաստակավոր մարզիչ, Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանի խոսքով, մասնակիցների թվում են Վրաստանի ազգային հավաքականի 5 թեկնածուներ` այս տարվա մեծահասակների Վրաստանի առաջնությունում գերազանց ելույթներ ունեցած` 2018թ երկրի չեմպիոն Արտյուշ Գոմցյանը (56կգ), փոխչեմպիոններ՝ Ստեփան Շիրինյանը (52կգ), Արմեն Գրիգորյանը (60կգ), Արշակ Էլիզբարյանն (69կգ) և Արտյոմ Յորդանյանը (91կգ):

Jnews-ը ներկայացնում է եզրափակիչ բռնցքամարտում Արտյոմի հաղթական տեսանյութը:

Սոնա Տոնականյան