Մեծ Արագյալ գյուղի 4 ընտանիքի ֆինանասական աջակցություն կհատկացվի Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից:

Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովը հաշվարկել է մարդկանց վնասի չափը և որոշում է կայացվել փոխհատուցել թվով 4 ընտանիքի, ընդհանուր գումարը կազմել է 4500 լարի:

«Մեր քաղաքապետարանի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովը մեկ շաբաթ աշխատեց անձրևաջրերի հետևանքով մարդկանց կրած վնասի չափը գնահատելու ուղղությամբ և որոշեցինք ֆինանսական աջակցություն ցուցաբերել 4 ընտանիքի»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին, հորդառատ անձրևների պատճառով Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղի 5 բնակելի տուն տարբեր չափերի վնաս է կրել: Մարդիկ հայտնվել են դժվարին կացության մեջ: Անձրևաջրերը հեղեղել էին փողոցներն ու դաշտերը, լցվել բնակելի տներն ու անասնագոմերը:

Աղունիկ Այվազյան