Հունիսի 15-ից Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են մեկնել Չեռնոգորիա: Այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում:

Արտաքին գործերի նախարարության տվյալներով, համապատասխան փոփոխությունները կատարվել են Չեռնոգորիայի մուտքի արտոնագրերի ընթացակարգերի օրենքում: Նորարարություններն արդեն ուժի մեջ են մտել:

«Առանց մուտքի արտոնագրի ռեժիմի պայմաններում Վրաստանի քաղաքացիները կարող են մեկնել Չեռնոգորիայի տարածք և այնտեղ մնալ 180-ից 90 օր», – նշված է հաղորդագրությունում:

Վրաստան-Չեռնոգորիա դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2007 թվականին:

Ընդհանուր առմամբ, Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմը գործում է աշխարհի 57 երկրներում: Ցուցակը ներառում է ԵՄ երկրները:

2017 թ.-ի մարտից Վրաստանի քաղաքացիները կարող են այցելել Շենգենյան գոտի (90 -ից 180 օր) զբոսաշրջության, բիզնեսի և հյուրընկալությունների համար: Եվրամիության երկրներում աշխատելու և սովորելու համար Վրաստանի քաղաքացիները, ինչպես նախկինում, պետք է մուտքի արտոնագիր ստանան: Վերջին տեղեկատվության համաձայն, Վրաստանի ավելի քան 192 հազար քաղաքացի օգտվել է առանց մուտքի արտոնագրի ռեժիմից: