Վրաստանում երկրի մշակութային անցուդարձին ազգային փոքրամասնությունների ներգրավման համար իրականացվում է “Բազմերանգ Վրաստան” ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում բազում միջոցառումներ են իրականացվում ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում։

Ծրագրի շրջանակներում հանդիպում է կայացել գրող Գիորգի Կեկելիձեի և գիտնական Լաշա Բաքրաձեի հետ, որի ժամանակ էլ քննարկվել է այս տարվա հոբելյանական ամսաթվերի, ինչպես նաև Վրաստանի անկախության 100-ամյակին նվիրված արարողությունների ցանկը։ Կարևորել են նաև մշակութային երկխոսության խորացման հարցը։

Ծրագրի շրջանակներում տեղի կունենա նաև տարբեր ցուցադրություններ տեղական երիտասարդ արհեստագործների մասնակցությամբ և կցուցադրվի վրացական կարճամետրաժ ֆիլմեր։