Այսօր, նախկին զինվորական ավանում, №510 բարձրահարկ շենքի երկրորդ հարկի բնակարանում հայտնաբերվել է 1979 թ.-ին ծնված կնոջ դի: Տեղում աշխատում են փորձագետները:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում մեզ տեղեկացրեցին, որ այս փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով` «Ինքնասպանության հասցնել»: Կինը մի քանի օր առաջ է մահացել, մահվան ճշգրիտ ժամանակը որոշվելու է հետաքննությամբ:

Կինը վարձով էր ապրում այս շենքի բնակարանում: Սակայն դրա մասին ճշգրիտ տեղեկատվություն չկա: ՆԳՆ-ում հաղորդեցին, որ մահացածը Վրաստանի քաղաքացի չէ: №510 շենքի բնակիչները, չնայած ճշգրիտ չգիտեն, բայց ասում են, որ մահացածը ուզբեկ էր:

Հարևաններն այսօր տարօրինակ հոտ էին զգացել, ուստի տան սեփականատիրոջը կանչեցին, որ բնակարանը բացի:

Այժմ ոստիկանության աշխատակիցները պատրաստվում են դիակը տեղափոխել դիարան: