Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղ Օրջայում գտնվող XVI-րդ դարի եկեղեցին մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ է ստացել։

Կարգավիճակը շնորհվել է 2018 թվականի ապրիլի 18-ի Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի համապատասխան հրամանագրով:

Եկեղեցին գտնվում է մարգագետնում, գետի աջ ափին։ Ըստ ոճական առանձնահատկությունների այն կառուցված է 16-րդ դարում, մինչև 70-ական թվականները։

«Եկեղեցին վնասված է, այն կառուցված է փայլուն քարերով, մուտքը եղել է հարավից։ Արևելյան մասում ձեռնահարկ է, որտեղից էլ պատուհաններ են բացվում։ Հյուսիսային և հարավային մասում կտրված են ուղղանկյուն պատուհաններ և խորշեր են։ Մի պատուհան էլ արևմտյան պատին կա։ Կամարը մեծ քարերով է պատված», – ասվում է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Հազմարը օրջացիների սրբատեղին է, որտեղ տարիներ շարունակ նրանք գնում աղոթում ու մատաղ են անում «կապույտ» հազը բուժելու համար։ Այն երեխաների շորերը, ովքեր ժողովրդի լեզվով ասած «կապույտ» հազ ունեն, դնում են բուժիչ սև քարի մոտ։ Հազմար հաճախում են Օրջայի հարևան գյուղերից նույնպես։ Տարիների ընթացքում հավատն առ Հազմար ավելացել է, և մարդիկ, ովքեր գլխացավ ունեն, գլխաշոր են դնում սև, բուժիչ քարի մոտ։