Երեկ «Աբլար» ջրամբարում տեղի ունեցած վթարը վերացվում է: Աշխատողները աշխատում են, և հնարավոր է 21: 00-ի դրությամբ ջրամատակարարումը վերականգնվի:

Ախալքալաքում, Խոսպիո գյուղում և Կարտիկամ գյուղի մի մասում, գիշերվանից բնակչությունը մնացել է առանց ջրի:

Վթարը տեղի է ունեցել «Աբլար» ջրամբարում, 500 մմ-անոց փականը կոտրվել և ընկել է ջրի մեջ: Բավրա գյուղի կամուրջի մոտ կոտրված փականը, որտեղից ջուրը վաղուց էր արտահոսում, այսօր նույնպես վերանորոգեցին, և այժմ արդեն աշխատում են «Աբլարի» վթարի վերացման վրա:

Վրաստանի Միասնական Ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրենի տեղակալ Գիորգի Վախթանգիշվիլիի խոսքով, այս անսարքությունը չէր խանգարում ջրամատակարարմանը:

«Այս փականը արդեն 10 տարի է գտնվում է անսարք վիճակում, և քանի որ «Աբլարում» տեղի ունեցավ վթար, ապա սա նույնպես որոշվեց փոխել: Աբլարի վթարի հետևանքով ջուրն անջատել են և այստեղ հնարավոր եղավ աշխատել: Աշխատանքները շատ են, սակայն և 21:00-ին ջուրն աստիճանաբար կսկսի գալ, և մեկ օրվա ընթացքում ամեն ինչ կկարգավորվի», – ասում է Գիորգի Վախթանգիշվիլին:

Հարցին, ճիշտ է, որ հնարավոր է մի քանի օր ջուր չլինի, Գիորգի Վախթանգիշվիլին կրկնեց, որ եթե այլ միջադեպեր չլինեն, բնակչությունը ժամը 21: 00-ին ջուր կունենա:

Շուշան Շիրինյան