Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Վրաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում, այսօր ժամանելու է Ախալքալաք, քաղաքի կենտրոնական հրապարակը և հարակից փողոցները առավոտից փակ են:

Մայիսի 30-ին, ժամը 22: 00-ից, Վրաստանի պարեկային ոստիկանությունը բնակիչներին, ովքեր ապրում են հրապարակի մոտակայքում խնդրեց տեղափոխել իրենց մեքենաները:

MEQENA PATRASTUTYUN

Ջավախիշվիլու խաչմերուկից մինչ Ռուսթավելու խաչմերուկը փակ է Ազատության փողոցը, ինչպես նաև Չարենցի փողոցը` Նալբանդյանից մինչ Թամար Թագուհի: Փակ է նաև Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքը:

PATRASTUTYUN

Փաշինյանը կայցելի Սուրբ Խաչ եկեղեցի, որից հետո Ախալքալաքի Մշակույթի տանը կհանդիպի բնակչության հետ: Կենտրոնական փողոցում տեղադրվել է մեծ էկրան, և ցանկացողները կարող են տեսնել նրա ելույթը էկրանից: Էկրանի վարձակալությունը կազմում է 9000 լարի, որը վճարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը: Նախնական տվյալներով, Նիկոլ Փաշինյանը Ախալքալաք կժամանի ժամը 19: 00-ին:

Akhalkalaki2