Ախալքալաքի քաղաքապետարանում ավելի քան 250 մարդ հավաքվել էին իշխանությունների ներկայացուցիչներին իրենց բողոքն արտահայտելու վերջերս Ախալքալաքի շուկայի տնօրեն Արարատ Սահարյանի և հսկիչ Մերուժան Հովհաննիսյանի ձերբակալության համար, քանի որ համարում են, որ մեղադրանքը կեղծ է:

Գումբուրդո գյուղի բնակիչներն, և ոչ միայն եկել էին իշխանությունների հետ քննարկելու իրենց համագյուղացի Արարատ Սահարյանի ձերբակալության հարցը: Քաղաքապետարանի դահլիճը լիքն էր: Հավաքվածների հետ հանդիպելու էին եկել Ջավախքի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը: Տեղական իշխանության ներկայացուցիչներն ասացին, որ քաղաքապետարանի շենքում բնակիչների հավաքվելու պատճառը արդեն քննարկվել է և կներկայացվի կառավարությանը:

Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի պատգամավոր Աշոտ Սահարյանը՝ ձերբակալված Արարատ Սահարյանի եղբայրը, հաստատում է որ իր եղբայրն ու Մերուժան Հովհաննիսյանն անմեղ են, այդ մասին, ըստ նրա, հաստատում են նրա ձեռքն ընկած տեսանյութերը:

«Սկավառակներում կան բոլոր խոսակցությունները, գալիս է մի մարդ մեկ անգամ, երկու անգամ: Ուզում է վարձակալել պահեստը, գնում են և ձևակերպում վարձակալության պայմանագիրը: Այն բանից հետո, երբ այս մարդուն տալիս են բանալիները, Մերուժանը առաջարկում է գնալ, գրանցվել գրասենյակում: Մարդը հանում և միանգամից տալիս է փողը, Մերուժանը ասում է, գնանք չեկը դուրս գրեմ, նա ասում է, որ կգամ հետո կվերցնեմ: Մերուժանը ասում է, որ ես ամեն օր չեկ պետք է դուրս գրեմ, ամիսը 33 լարիի համար, ընդհանուրը 1000 լարի: Այս մարդը դուրս է գալիս, իսկ հետո 10 վայրկյան անց, շուկայի դարպասից դուրս չեկած, գալիս են Մերուժանի հետևից և ձերբակալում նրան: Մենք բոլորս գիտենք, որ սա անօրինականություն է: Յուրաքանչյուրը կարող է գալ գործ սարքել և դա անվանել կոմերցիոն կաշառք: Մենք բոլորս պահանջում ենք պարզել այս գործի բոլոր հանգամանքները: Մենք արդեն գիտենք, որ պատվերը այստեղից է եղել»,- ասում է Աշոտ Սահարյանը:

Ձերբակալված Արարատ Սահարյանի եղբայրը պնդում է, որ տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես 3 անգամ Մերուժան Հովանիսյանն առաջարկում է տալ չեկը, ինչը բացառում է իրեն ներկայացված մեղադրանքը:

Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը ասաց, որ կպատմի տեսած տեսանյութի մասին համապատասխան մարմիններին:

«Ես չգիտեմ, թե ինչպես է այդ ձայնագրությունը ընկել ձեզ մոտ, բայց ես տեսնում եմ, որ դա շատ թույլ պահ է, որտեղ Արարատը կրկնում է երեք անգամ, որ ամեն օր տպելու է չեկերը: Ես այդ մասին անպայման կխոսեմ: Եթե Արարատը չասեր այդ մասին ոչինչ, ապա կարելի էր կասկածել նրան, բայց նա մի քանի անգամ կրկնում է: Այսօր հարցն այն է, որ հետաքննություն է ընթանում և մենք պետք է սպասենք հետաքննության արդյունքներին », – ասում է Հենզել Մկոյանը:

Ներկա գտնվողները կարծիք հայտնեցին, որ նման դեպքերը հատուկ են կազմակերպվում, որ տեղական իշխանություններին վարկաբեկեն, հանելով բնակչությանը բողոքի ցույցերի, Հայաստանի վարչապետի ժամանման նախօրեին: Բացի այդ, ըստ Սահարյանների, մեղավոր Գումբուրդո գյուղից մի մարդ է նաև Ախալքալաքից մեկը, ովքեր ձգտում են պաշտոնների հասնել, կենտրոնական իշխանություններին խոստանալով կայունություն «բնակչության հետ խաղալով»:

Աշոտ Սահարյանը չի նշել, թե ովքեր են այդ մարդիկ կոնկրետ, ասելով, որ թող հետաքննությունը պարզի:

Աշոտ Սահարյանի տեսանյութերի մի մասը, սպասեք մեր հաջորդ նյութերում:

Քրիստինե Մարաբյան