Ներքին գործերի նախարարության տվյալներով, Ախալքալաքի ավտոպահեստամասերի խանութից գողություն և «Լուկօյլ» բենզալցակայանից գողության փորձ կատարողները բացահայտվել են, սակայն մինչ օրս այդ գործերով ձերբակալվածներ չկան:

Մայիսի 16-17-ի գիշերը Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում թալանվել էր ավտոպահեստամասերի խանութ, որը գտնվում է Ոստիկանության շենքի դիմաց:

Մայիսի 22-ի գիշերը, մոտավորապես 3:38 րոպեին երկու անձ դիմակներով հարձակում էին գործել բենզալցակայանի վրա:
Դիմակավորված անձինք փորձել են ոտքերով կոտրել դուռը: Երբ հերթափոխ աշխատողը սեղմել է անվտանգության կոճակը, հարձակվողներն անմիջապես անհետացել են տարածքից: Բենզալցակայանը վնաս չի կրել:

Ոստիկաններն այս երկու գործերով մեղադրվողներին բացահայտել են: Մանրամասները հետաքննության նպատակներով Ներքին գործերի նախարարությունում չեն հաղորդում: Միայն հաջողվեց պարզել, որ մեղադրյալները երկու դեպքերում էլ տարբեր մարդիկ են:

« Ընթանում է ինտենսիվ հետաքննություն: Մեղադրյալները բացահայտվել են, այս փուլում հետաքննության նպատակներով մանրամասները չենք կարող հրապարակել », – ասացին Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայությունում: