Վրաց և թուրք իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում, մայիսի 27-ի գիշերը Թուրքիայի հետ սահմանակից արոտավայրերից գողացված անասունների մի մասը հայտնաբերվել է:

Գողացված 65 խոշոր եղջերավոր անասուներից մոտ 20-ը գտնվել է Թուրքիայից: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ը, նրանք շուտով կվերադարձվեն սեփականատերերին: Մնացած անասունների որոնումը և գողերի հայտնաբերումը ընթացքի մեջ է:

Այս գործով ձերբակալվածներ կան թե ոչ ՆԳՆ-ում չհստակեցրին, ասելով, որ հետաքննությունը ընթացքի մեջ է:

Մայիսի 27-ի գիշերը, Թուրքիայի սահմանակից արոտավայրերից, որտեղ Սագարեջոյի հովիվները արածեցնում են իրենց անասունները, գողացել են 65 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Հովիվներն ասում են, որ 3-4 զինված անձինք, կապել են իրենց և գողացել անասունները: Նրանք նշում են, որ առևանգողները խոսել են թուրքերեն:

Թուրքիայի հետ սահմանակից արոտավայրերից 65 խոշոր եղջերավոր անասունների գողության փաստով, Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հարուցվել է գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով` «կողոպուտ», որը կատարվել է մի խումբ անձանց կողմից: Հետաքննությանը միացել են նաև թուրք իրավապահ մարմինները:

Լուսանկարը մեր արխիվից