Վրաստանի առաջին հանրապետության անկախության 100-ամյա տոնակատարությունները Ախալքալաքում կանցկացվեն քաղաքային այգում: Այս պահին Ապագայի տան սաները զարդարում են այգին:

maisi 26

Տոնական միջոցառումները Ախալքալաքի Խաս Բախչա այգում կսկսվեն 12:00-ին պետական դրոշին նվիրված պարով, որը կկատարեն Ապագայի տան սաները: Տարբեր գեղարվեստական կատարումներով հանդես կգան Ախալքալաքի լավագույն համույթները: Միաժամանակ ագյու տարբեր անկյուններում կանցկացվի մշակութային ու սպորտային տարբեր միջոցառումներ՝ թենիս, շախմատ, երգ, պար, կարատե, Ֆուտբոլ և այլն:

mayisi 26

Շնորհավորանքի խոսքերով հանդես կգան Ախալքալաքի տեղական իշխանության ղեկավարները:

maisi26

Իսկ տոնական համերգը կբացի Ախալքալաքի «Մուրջի» համույթը, այնուհետև ելույթ կունենան «Ջավախք», «Վաչիան» համույթները: Ինչպես նաև երաժշտական տարբեր համարներով հանդես կգան Ախալքալաքի Երաժշտական դպրոցի սաները և այլք:

qaxaq mayisi 26