23 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ ուսանող, Վրաստանի Անկախության օրվա առթիվ կազմակերպված մրցույթին մասնակցելու համար, ստացան մրցանակ:

Մրցույթին մասնակցեցին Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի պետական համալսարանի, Իլյայի պետական համալսարանի, Պոլիտեխնիկ համալսարանի, Բժշկական համալսարանի, ՆԳՆ ակադեմիայի, Ախալցխայի, Գորիի, Բաթումիի, Քութաիսիի, Թելավիի և Սուխումիի պետական համալսարանի ուսանողները` վրաց լեզվի ուսուցման կրթական ծրագրի մասնակիցները:

Ուսանողներն անցնում են 1 + 4 ծրագիրը, որը նախատեսված է վրացերեն սովորելու համար: Մրցույթային ծրագիրը հայտարարվել էր էսսե, գեղագրություն/ վայելչագրություն և նկար կատեգորիաներում: Պարգևատրման արարողության ժամանակ ցուցադրվեց ֆիլմ, որն երիտասարդները պատրաստել էին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Վրաստանի նախագահը պարգևներ հանձնեց ուսանողներին: Միջոցառմանը հրավիրված էին կրթության փոխնախարար Լիա Գիգաուրին, հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, դասախոսներ և ուսանողներ:

Ինչպես նշվեց, նախագծի նպատակն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածության բարձրացումն է համալսարանի կյանքում և, ընդհանրապես, երկրի հասարակական-քաղաքական պրոցեսներում: