Կաշառք վերցնելու մեղադրանքով Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ախալքալաքի շուկայի ղեկավար Արարատ Սահարյանին։

Սահարյանին իրավապահ մարմինները ձերբակալել են մայիսի 21-ին Ախալքալաքում։ Վերջինս անձնական շահերի համար վարձակալությամբ տարածք է տրամադրել և վերցրել 1000 լարի:

Ըստ գործի նյութերի Սահարյանը գործել է ավագ հսկիչի հետ, ըստ այդմ նրանք երկուսն էլ մեղադրվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը խմբակային առևտրային կաշառք է նախատեսում։

Մեղադրյալ Արարատ Սահարյանը «Ախալքալաքի գյուղատնտեսական շուկայի» ղեկավար է նշանակվել 2014 թվականից։

Հիշեցնենք, որ «Ախալքալաքի գյուղատնտեսական շուկայի» ավագ հսկիչին Ֆինանսների նախարարության աշխատակիցները ձերբակալել էին մայիսի 16-ին: Վերջինիս նկատմամբ արդեն երկու ամսյա կալանավորման որոշում է ընդունվել, սակայն Մերուժան Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչում։

Նյութը՝ sknews.ge-ից