Բաթումի քաղաքում Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ կանցկացվի «ՈՍԿԵ ԴԵԼՖԻՆ՝ արվեստը ամբողջ աշխարհում» 2018 XVIII-րդ միջազգային մրցույթ-փառատոնը։

Միջազգային փառատոնին մասնակցում են տարբեր երկրներից և Վրաստանի շրջաններից, սակայն Ախալքալաքը չի լինի ներկայացված այս փառատոնում։ Փառատոն-մրցույթը CIOFF միջազգային փառատոնի անդամ է: Կազմակերպիչն է մշակույթի և զբոսաշրջության զարգացման և խթանման միջազգային միությունը:

Փառատոնին Հայստանից կմասնակցի Արար հայ արվեստի կենտրոնի ազգային երգ բաժնի սաները:

Arar

Արար հայ արվեստի կենտրոնը կենտրոնանում է հետևյալ հիմնական ոլորտների վրա՝ ազգագրական երգ ու պար, կերպարվեստ, գորգագործություն ու կարպետագործություն, ժանյակագործություն ու ասեղնագործություն, խեցեգործություն, քարի, փայտի և մետաղի գեղարվեստական մշակում և խաչքարագործություն։

Ծրագրի իրականացման համար ՀՀ քաղաքներում և գյուղերում ընտրվել են համապատասխան ժողովրդական ստեղծագործության տեղաբնակ մասնագետներ, որոնք կիրականացնեն ժողովրդական մշակույթի տվյալ ճյուղի ուսուցումը:

Վերջին 8 ամիսների ընթացքում 6 մարզերի 15 համայնքներում ձևավորվել և գործում են «ԱրԱր» հայ արվեստի 18 կենտրոններ, որտեղ դասավանդում են տեղաբնակ 14 մասնագետներ և ներգրավված են 26 համայնքներից 450-ից ավել շահառուներ: «Արար» հայ արվեստի կենտրոններում ուսուցումն անվճար է։

arar kentron

Գայանե Ակոջյան