Մայիսի 21-ին 12-րդ դասարանցիները օտար լեզվի քննություն հանձնեցին։ Ազգային գնահատման եւ քննությունների կենտրոնի տվյալներով, քննությունների նվազագույն մակարդակը անցել են ուսանողների ավելի քան 89%-ը։

Ազգային գնահատման եւ քննությունների կենտրոնը Վրաստանի դպրոցներում ավարտական քննություններին այս տարի էլ ուղիղ մոնիտորինգ է անցկացնում։

“Հատուկ խմբի անդամները օրվա ընթացքում հետևում են տարբեր դպրոցներում թեստավորման գործընթացին։ Ինչպես նաև լրացուցիչ մեխանիզմ է վիդեո մոնիտորինգը և դրա նպատակն է ապահովել քննության բոլոր կանոնները։ Վիդեո մոնիտորինգը նույնիսկ կարող է կանխել փոքր խախտումները և հնարավորություն է ընձեռում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նման դեպքերում”, – ասել են Ազգային գնահատման եւ քննությունների կենտրոնի աշխատակիցները։

Այսօր, մայիսի 22-ին շրջանավարտները հանձնում են քննություն «պատմություն» առարկայից։