Այսօր Նինոծմինդայի շրջանում հարգեցին 1989 թվականի ապրիլի 9-ի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը:
Հավաքված մարդիկ և ղեկավարությունը ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին հուշակոթողին:

Այնուհետև Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում անցկացվեց միջոցառում նվիրված Վրաստանի անկախությանը:
Այս տարի տեղական ղեկավարության նախաձեռնությամբ Հայոս-Քարթլոսի այգում կտեղադրվի ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:

Ապրիլի 9-ին Վրաստանը նշում է անկախության վերականգման և Թբիլիսիում տեղի ունեցած խաղաղ, բազմահազարանոց հանրահավաքի զոհերի հիշատակի օրը: Վրաստանում ապրիլի 9-ը հանգստյան օր է: Սա ազգային և քաղաքացիական միասնականության, հանուն հայրենիքի զոհվածների օր է: