Ախալքալաքի տարբեր կազմակերպություններ ներկայացնող 8 թիմերը մրցում են միմյանց հետ մինի-ֆուտբոլով :

Մայիսի 17-ին Ախալքալաքում սկսվեց տարբեր կազմակերպությունների միջև մինի-ֆուտբոլի մրցաշար: Առաջնության կազմակերպիչներն են Ախալքալաքի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը և շրջանի քաղաքապետարանը: Մրցաշարը կոչվում է «Եվրոպայի գավաթ» ու Վրաստանում անցկացվում է Եվրոպայի օրերի շրջանակներում:

Մրցույթին մասնակցում են Շրջանային ժողովի (Սակրեբուլոյի), քաղաքապետարանի, զինվորական հաշվառման և զորակոչի ծառայության, շրջանային հիվանդանոցի, ոստիկանության և «Վրաստան» և «Լիբերթի» բանկերի, ինչպես նաև «Կրեդո» ֆինանսական կազմակերպության թիմերը:

Մրցույթը կշարունակվի մինչ մայիսի 26-ը: Խաղերը անցկացվում են Խաս Բախչա զբոսայգու մոտ գտնվող սպորտհրապարակում: Երեկ կայացավ Սակրեբուլոյի և «Վրաստան» բանկի թիմերի միջև խաղը: Խաղն ավարտվեց 7: 5 հաշվով՝ Սակրեբուլոյի օգտին:

Այսօր տեղի կունենա երեք հանդիպում՝ քաղաքապետարանի և ռազմական հաշվառման ու զորակոչի ծառայության, ոստիկանության և «Լիբերթի» բանկի, շրջանային հիվանդանոցի և «Կրեդո» ֆինանսական կազմակերպության միջև:

Հաղթողների պարգևատրումը կկայանա մայիսի 26-ին: