Երեխաները չեն կարող խաղալ Աղմաշենեբելի փողոցի բարձրահարկ շենքերի մոտակայքում գտնվող մարզադաշտում, վերանորոգումից հետո այն միանգամից մաշվեց։

Մարզադաշտը կառուցվել էր 6-7 տարի առաջ, երեխաները խաղում էին չնայած արհեստական խոտածածկն արդեն շարքից դուրս էր եկել: Անցած տարի որոշվել էր վերանորոգել մարզադաշտի հատակը: Վերանորոգման աշխատանքները իրականացրել էր Վլադիմիր Գոգոլաձեն։
peton xaxahraparak

«Նորոգեցին և ընդամենը մեկ ամիս անց քանդվեց։ Մարզադաշտը պետք է ամբողջությամբ բետոն լիներ, ոչ թե մի փոքր հատված, արհեստական խոտածածկն էլ այնքան թույլ էր ամրացված, որ մի անգամ քամի եղավ և պոկեց։ Հիմա շենքի երեխաները փողոցում են խաղում», – ասացին շենքի բնակիչները։

Իսկ Վլադիմիր Գոգոլաձեն ասում է, որ վերանորոգումը կատարված է տենդերի պայմաններին համապատասխան։

«Վերանորոգել ենք ըստ տենդերի, երբ սկսեցինք հատակը բետոնավորել, ես անգամ արել եմ այն տարածքները, որոնք նախատաեսված չէին, օրինակ նստադեղերի հատվածում ամբողջությամբ բետոնապատել եմ, ուղակի նորոգման ժամանակ եղանակային պայմանները վատթարացան, սկսեց ձյուն տեղալ, ես ոչինչ չէի կարող անել», – ասաց նա։
zhoghovurd stadion

Մարզադաշտի ցանկապատը, ըստ բնակիչների, ցածր է, իսկ մի հատված ընդհանրապես չկա, կողքի է դրված։ Մարզադաշտի դիմաց բնակելի շենք է, բնակիչները կառուցման ժամանակ խնդրել են, որպեսզի ավելի բարձր ցանկապատ անեն, սակայն ոչինչ չեն փոխել և հիմա բնակիչները ասում են, որ պատուհաններ են ջարդվում։

«Վախենում եմ, որ պատուհաններս բացեմ, ջարդվել է ամբողջությամբ, սա ինչ բան է։ Երեխաները խաղում են և գնդակը հասնում է մինչև մեր պատուհաններին», – ասաց շենքի բնակչուհի Լյուբան։

«Այո, վերանորոգման ժամանակ բնակիչները ինձ ասացին, որ ավելի բարձր ցանկապատ են ուզում, ես ավելի բարձր չէի կարող անել, քանի որ իմ հաղթած տենդերի մեջ ավելի բարձր ընդգրկված չէր», – ասաց Վլադիմիր Գոգոլաձեն։
stadion

Մարզադաշտում երկու լուսամփոփ է եղել, այն էլ հանել տարել են, սակայն բնակիչները չգիտեն, թե ինչի համար են լուսամփոփները հեռացրել մարզադաշտից։

Սակայն այդ խնդիրների հետ մեկտեղ մարզադաշտը սկսել է «ծաղկել»։ Ամբողջ մարզադաշտի շուրջը կանաչ է աճել։

«Վերանորոգումից հետո էլի գնացել եմ, իմ միջոցներով մաքրել եմ մարզադաշտը, երկու ցանկապատ չկար, մարզադաշտն էլ շներն էին կեղտոտել, ես այլևս ոչ մի բան չեմ կարող անել», – ասաց Վլադիմիր Գոգոլաձեն։
xaxas8ah 1

Ախալքալաքի քաղաքապետարանի էկոնոմիկայի և պլանավորման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանն քանդված մարզադաշտի մասին ասաց հետևյալը՝

«Մի քանի օրվա ընթացքում մեր մասնագետները սպորտի և տուրիզմի բաժնի աշխատակիցների հետ կգնան կնայեն ինչ վիճակի է, եթե իրոք քանդված է, ապա հաջորդ տարվա ծրագրի մեջ կներառենք», – ասաց նա։

Գայանե Ակոջյան