Այսօր Ախալքալաքի Էխտիլա և Բուզավեթ գյուղերը մարզագույք նվեր ստացան Հայաստանի Սփյուռքի նախարարությունից:

Էխտիլա և Բուզավեթ գյուղերի ընտրությունը պատահական չէ: Բանն այն է, որ այս գյուղերում երիտասարդությունը նույնիսկ հավաքվելու տեղ չունի:

2

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Բուզավեթ գյուղի մասնագետը, իրենց գյուղում նույնիսկ սպորտդահլիճ չկա:

«Նույնիսկ հավաքվելու տեղ չունենք: Մի ընտանիք, որը այլևս գյուղոմ չի ապրի, իրենց տունը առանց որևէ նախապայմանի երիտասարդներին է տվել: Հիմա այս մարզագույքը այդտեղ կդնենք: Ուրախ ենք, որ վերջապես մարզագույք ունենք»,- ասաց գյուղի մասնագետ Արթուր Դումանյանը:

Նշենք, որ արդեն տարիներ շարունակ Հայաստանի հանրապետության Սփյուռքի նախարարությունը մարզագույք է տրամադրում շրջանին: Իսկ Մունիցիպալիտետը ըստ առաջնահերթության բաժանում է համապատասխան գյուղերին:

Աղունիկ Այվազյան