«Իմ առաջին համակարգիչը» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի բարձր առաջադիմություն ունեցող 8 աշակերտ համակարգիչ է նվեր ստացել։
Աշակերտները Ախալքալաքի N1, N4, Բուռնաշեթի և Գոգաշենի դպրոցներից են։
Վիճակագրության համաձայն՝ 2015-16 թթ․ ուսումնական տարում Ախալքալաքի մունիցիպալիտետում այս ծրագրի շրջանակներում 2 աշակերտ է նվեր ստացել, 2016-17-ին՝ 4 աշակերտ, սակայն այս տարի թիվը աճել է, հասնելով 8-ի:
«Սա լրացուցիչ խթան է աշակերտների համար: Հատկանշական է, որ ապագայում նրանք ոսկե մեդալ ստանալու թեկնածուներ կլինեն և հույս ունեմ, որ նրանք կշարունակեն ավելի լավ սովորել», – ասել է Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը։
Նյութը և նկարները etaloni.ge կայքից