«Սպիտակ աղմուկ» շարժման ակտիվիստները դժգոհ են գործակալությունում տարվող բանակցությունների արդյունքից, որը տեղի ունեցավ Ռուսթավելի պողոտայում երկօրյա խոշոր բողոքի ակցիայից հետո, «Bassiani» և «Café Gallery» էլեկտրոնային երաժշտության գիշերային ակումբներում տեղի ունեցած ոստիկանության ռեյդերի (մարտարշավ) ժամանակ:

Ակցիան դադարեց կիրակի օրը ուշ երեկոյան, երբ Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ելույթ ունեցավ ցուցարարների առջև: Նա ներողություն խնդրեց ոստիկանության գործողությունների համար, որոնք դժգոհություն էին առաջացրել ակումբի այցելուների շրջանում: Ինչպես նաև խոստացավ ակցիայի կազմակերպիչների հետ քննարկել միջադեպի մանրամասներն և երկրում թմրանյութերի քաղաքականության բարելավման հեռանկարները: Դրանից հետո ակցիայի մասնակիցները ցրվեցին, սակայն նրա կազմակերպիչները հայտարարեցին, որ մեկ շաբաթ հետո նորից կկազմակերպեն ակցիա, եթե նրանք գոհ չլինեն իշխանությունների գործողություններից:

«Սպիտակ աղմուկ» շարժման ակտիվիստ Բեքա Ցիկարիշվիլին, մեկնաբանելով ՆԳ նախարարության հետ նախօրեին կայացած հանդիպման արդյունքները, ասել է, որ գոհ չէ դրանից, բայց դեռ մտադիր է քննարկել կառավարության առաջարկությունները թմրանյութերի քաղաքականության վերաբերյալ:

Ցիկարիշվիլին նշել է, որ Ներքին գործերի նախարարությունը հրաժարվում է ընդունել, որ ակումբներում հատուկ գործողության ժամանակ խախտվել են մարդու իրավունքները:

«Մենք կարծում ենք որ հատուկ ուժայիններ մտցնելու կարիք չկար, բայց ՆԳՆ-ն այլ կերպ է մտածել: Կարծում եմ, նախարարության պատասխանը ընդունելի չէ: Այժմ սպասում եմ թմրանյութերի քաղաքականության վերաբերյալ հանդիպմանը: Ինձ համար դա շատ սկզբունքային հարց է:

Մենք պահանջեցինք, որ Առողջապահության նախարարին ևս ներգրավվել այս հարցում, նրան տալու շատ հարցեր ունենք: Ես չեմ կարող ասել, որ գոհ եմ հանդիպումից: Ներքին գործերի նախարարությունը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել, եթե հաստատվի, որ ոստիկանության կողմից ուժի գերազանցության փաստեր են եղել: Մենք ունենք կադրեր, հավաքում ենք դրանք, կազմակերպում ենք այդ հարցը, որը կվերլուծի նաև Հանրային պաշտպանը և դատախազությունը:

Կարծում եմ, որ ձևաչափը մայիսի 12-ի թեմայի հետ կապված սպառել է իրեն: Ինչ վերաբերում է ծրագրերին, մենք դեռ բողոքի ռեժիմում ենք, պահանջները դեռևս ուժի մեջ են: Մենք սպասում ենք այդ հանդիպումների արդյունքներին, ես գոհ չեմ այս հանդիպումից », – ասաց Բեքա Ցիկարիշվիլին:

Ներքին գործերի նախարարության բանակցություններում նաև դրված էր «Bassiani» հայտնի տեխնո-ակումբի բացման հարցը, որտեղ մայիսի 12-ին տեղի ունեցան հատուկ գործողություններ: Չնայած այն հանգամանքին, որ ակումբի տարածքում թմրանյութերի դիլերներ չեն եղել, ոստիկանությունն անհրաժեշտ գտել այնտեղ իրականացնել որոնումներ: Ինչն էլ հանդիսացել է բողոքի ակցիայի պատճառ: Ներքին գործերի նախարարությունում նշում են, որ իրենք քննչական միջոցառումներ իրականացնելու իրավունք ունեցել են, քանի որ ակումբում թմրամիջոցների տարածման մասին ունեցել են «հիմնավոր կասկածներ» ու եղել է դատարանի համապատասխան որոշում:

Ներկա պահին «Bassiani» ակումբը դեռ փակ է, Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ այնտեղ շարունակվում են հետաքննական միջոցառումները:
«Մեզ ասացին որ ակումբը կբացվի, բայց նրանք չեն ասում, թե կոնկրետ երբ», – լրագրողներին հաղորդեց «Bassiani»-ի հիմնադիրներից մեկը՝ Տատո Գետիան:

Նա նշեց, որ ակումբի փակման հետևանքով վնասը շատ մեծ կլինի: «Մենք պետք է ամսական աշխատավարձ վճարենք, վարձակալության գումարը, ուստի վնասը ամեն օր աճում է ու այն շատ մեծ կլինի», – ասել է Գետիան:

Նա նաև համաձայն չէ այն փաստի հետ, որ ՆԳՆ-ն բավարար հիմքեր ուներ ակումբում որոնումներ անցկացնելու համար:

«Մենք կարծում ենք, որ դրա համար բավարար պատճառներ չկար: Կարծում եմ, այս ամենից խուսափելու եղանակներ կային: Ներքին գործերի նախարարությունը այդ քննչական գործողությունները կարող էր նվազ ցուցադրական կերպով անցկացնել », – հայտարարեց Գետիան:

Հանրային պաշտպանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեն լրագրողներին հաղորդել է, որ ՆԳՆ-ն կներկայացնի ակումբում գործողությունների տեսագրությունները, որոնք կստուգվեն:

«Հանդիպման ընթացքում մենք խոսեցինք այն միջադեպերի մասին, որոնք ուղեկցեցին հատուկ գործողություններին, քննարկվեցին նաև կատարված որոնումները և անցկացված քննչական գործողությունները: Քննարկվեցին այն խնդիրները, որոնք վերաբերում էին ուժի դրսևորմանը և ուժի կիրառմանը: Մենք համաձայնեցինք, որ Ներքին գործերի նախարարությունը մեզ տրամադրի որոշակի տեղեկատվություն և ձայնագրություններ: Հանրային պաշտպանը կանցկացնի այս ամենի մոնիտորինգ և վերջում մենք կգնահատենք, թե որքանով համամասնական էր ցույցերի ժամանակ կիրառված ուժը: Մենք նաև նախատեսում ենք ուսումնսիրել վարչական իրավախախտումների դեպքերը բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր ձերբակալվել են ակումբում հատուկ գործողությունների ժամանակ », – ասաց Գիորգի Բուրջանաձեն:

Նյութը արտատպված է Новости-Грузия-ից: