Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում նա բոլոր կողմերին կոչ է արել միավորվել:

Այս րոպեներին Ռուսթավելի պողոտայի վրա խորհրդարանի շենքի մոտ միանգամից երեք բողոքի ակցիա է ընթանում: Ոստիկանության և հատուկ ուժերի աննախադեպ թվաքանակ են մոբիլիզացվել:

«Ես ուզում եմ արձագանքել Թբիլիսիում վերջին երկու օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին: Երեկ առավոտյան մեր թիմում քննարկվում էին այն թեմաները, որոնց համար այսօր և երեկ փողոցում այնքան զգացմունքային է խոսում մեր երիտասարդությունը, մեր երեխաները: Երեկոյան, Կախա Կալաձեն, մեր թիմի անունից հանդես եկավ հայտարարությամբ, որում հստակ ասվում էր մեր դիրքորոշումը` կապված այսօրվա հրատապ հարցերի շուրջ և կոչ անում մեր բոլոր երիտասարդներին, մեր հասարակությունը միավորել այն ծանր հանցագործությունների դեմ, որը կոչվում թմրամիջոցների իրացում, որի զոհը, վերջին ժամանակներում դարձել են բազում երիտասարդներ», – հայտարարեց Կվիրիկաշվիլին:

Վարչապետն ընդգծեց, որ նախկինում նա բազմիցս ասել էր, որ պետությունը խիստ վերաբերմունք կցուցաբերի թմրանյութ իրացողների նկատմամբ, իսկ թմրանյութ օգտագործողների նկատմամբ` մարդասիրական:

«Ուզում եմ ևս մեկ անգամ դիմել ձեզ իմ երեխաներին, իմ ընկերները մեր սիրելի երիտասարդությունն է: Դուք ապագայի սերունդն եք, մեր վաղվա օրը: Անձամբ ես երաշխավոր եմ այն բանի, որ այսօր մեր երկրում ձեր խոսքի և արտահայտվելու ազատությունը վտանգված չէ: Սա է այն մեծ ձեռքբերումը, որով մեր իշխանությունը, մեզնից յուրաքանչյուրը բոլորովին արդարացիորեն հպարտանում է, և, իհարկե, առաջին հերթին դա ձեզանից յուրաքանչյուրի ձեռքբերումն է», – նշեց նա:

Կվիրիկաշվիլին նշել է ՆԳՆ-ի աշխատակիցների աշխատանքը, ովքեր ամբողջ օրվա ընթացքում ապահովում էին կարգ ու կանոնը հանրահավաքների անցկացման վայրում: Վարչապետի կարծիքով, վերջին ժամերը մեկ անգամ ևս ապացուցեցին, որ խոսքի ազատության ապահովումն ու պաշտպանությունը պետության գերակայությունն է:

«Ոստիկանությունը, իրավապահ մարմինները ամեն ինչ անում են, որպեսզի երիտասարդները կարողանան արտահայտել իրենց գաղափարները: Ֆոնի վրա, երբ կառավարությունը ջանք չի խնայում պաշտպանելու մարդու հիմնական իրավունքները, բոլորովին անընդունելի է ցանկացած ընդդիմություն, ինչպես նաև պառակտումի փորձ հասարակության համար: Ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին առավելագույնի հասցնել անվտանգության միջոցները, հնարավոր դիմակայությունները կանխարգելու նպատակով: Եվս մեկ անգամ կրկնում եմ, յուրաքանչյուր կողմ, ցանկացած անձ իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր սեփական մտքերը, բայց իրենց գաղափարները արտահայտելու ժամանակ անընդունելի է առճակատումը, դա մենք ցանկացած դեպքում թույլ չենք տա», – ընդգծեց Կվիրիկաշվիլին:

Նա կրկին կոչ արեց կողմերին պահպանել միասնությունը միակ նպատակի շուրջ` «երկրի վաղվա օր կոչվածի, երիտասարդության մասին մտահոգության, ապագա սերնդի մասին»:

«Մենք թույլ չենք տա ատելություն տարբեր հայացքների պատճառով: Միավորվենք մարդկանց կյանքը և մեր երկրի ապագան պաշտպանելու համար», – եզրափակել է վարչապետը:

Այսօր Ռուսթավելի պողոտայում հավաքվել էին “Սպիտակ աղմուկ” շարժման կողմնակիցները և ակտիվիստները, ովքեր սկսեցին բողոքել Bassiani և Cafe Gallery գիշերային ակումբների հատուկ գործողությունից հետո: Ակտիվիստները արդեն երկրորդ օրն է պահանջում են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը և թմրանյութերի մասին քաղաքականության բարեփոխումներ, որոնք «Սպիտակ աղմուկ»-ում համարում են ռեպրեսիվ:

Խորհրդարանի շենքի մոտ, ամբողջ օրվա ընթացքում, ոստիկանության կորդոններից երկու հակաբողոքող մասնակիցներ փորձում են անցնել, որոնք կազմակերպել են նեոնացիստական «Վրաստանի միասնություն» խումբը և «Երիտասարդ ազգային դաշինք» կազմակերպությունը: