Այսօր Instagram սոցիալական ցանցում մեկնարկեց «Ջավախքի գարունն իմ աչքերով» մրցույթի լուսանկարների քվեարկության պրոցեսը: Վերջանական արդյունքները կամփոփվեն լայքերի քանակով, քվեարկությունը կշարունակվի մինչև մայիսի 18-ը, ժամը՝ 12:00-ն:

jnews.ge-ն ապրիլի 25-ին հայտարարեց «Ջավախքի գարունն իմ աչքերով» թեմայով լուսանկարների մրցույթը: 18 օրվա ընթացքում մասնակիցները կարող էին լուսանկարներ ուղարկել: Այսօր լուսանկարները հրապարակվում են Instagram-ում: Հաղթողները հայտնի կդառնան 4 օրից: Հաղթողներից մեկը կլինի այն լուսանկարի հեղինակը, ով կստանա առավելագույն քանակի լայքեր: Մյուս երկու հաղթողները կընտրվեն ժյուրիի կողմից՝ «ամենաօրիգինալ» և «ամենապրոֆեսիոնալ» լուսանկարները:

Այս նյութի հրապարակումից հետո, ուղարկված լուսանկարներն այլևս չեն ներառվի այս մրցույթում: Սակայն, եթե չեք հասցրել մասնակցել մրցույթին, ուշադիր եղեք, շուտով կհայտարարենք նոր մրցույթ, բայց այլ թեմայով:

Եթե դուք մեզ ուղարկել եք լուսանկար ապրիլի 25-ից մինչ մայիսի 14-ը (15:36), և ձեր լուսանկարը մեր կողմից հրապարակվածների մեջ չի գտնվում, խնդրում ենք կապվել մեզ հետ: Եթե տեխնիկական պատճառներով ինչ-որ լուսանկարներ դուրս են մնացել մրցույթից, ապա մենք կարող ենք շտկել դա:

Հաղթողներին սպասվում են նվերներ jnews.ge-ից, ինչպես նաև մենք անակնկալ ենք պատրաստում մրցույթի մասնակիցների և հաղթողների համար, որոնց մասին կիմանաք ավելի ուշ:

Մաղթում ենք հաջողություն