Այսօր Ուղղափառ եկեղեցին տոնում է Սուրբ Թամար Թագուհու` Թամարոբայի օրը:

Այսօր, մայիսի 14-ին` Թամարոբայի օրը, բոլոր Թամարները նշում են իրենց անվան տոնը:

Վրաստանի բոլոր գործող եկեղեցիներում Թամարոբայի օրը կատարվում է տոնական պատարագ, այդ թվում նաև Թբիլիսիի Դիդուբեի Սբ. Մարիամ Աստվածածնի եկեղեցում, որտեղ ամուսնացել է Թամար Թագուհին:

Վրաց եկեղեցու ավտոկեֆալության վերականգնումից՝ 1917 թվականից հետո, Թամարոբան նշվում է որպես ազգային տոն:

Թամար թագուհու օրոք Վրաստանը հասել է ամենամեծ հզորության և բարգավաճման:

Ապագա թագուհին ծնվել է 1165 թվականին: Նա վրացական հինավուրց Բագրատիոն տոհմից էր՝ Գիորգի III- ի և գեղեցկուհի Բուրդուխանի միակ դուստրը, հայտնի վրաց թագավոր Դավիթ Շինարարի/Աղմաշենեբելիի թոռնուհին:

Թամար Թագուհին մահացել է 1213 թ.-ին (այլ աղբյուրներով 1209թվ.-ին): Մինչ հիմա հայտնի չէ, թե որտեղ է թաղված նա: Տարեգրության մեջ ասվում է, որ Մցխեթայի Սվետիցխովելի տաճարում տեղի ունեցած հոգեհանգստից հետո թագուհու մարմինը տեղափոխվել է Գելաթի մենաստան, որտեղ նա թաղվել է Բագրատիոնի տոհմի ընտանեկան դամբարանում: Սակայն, մի քանի դար անց երբ բացել են այն, դամբարանում աճյունը չեն հայտնաբերել:

Ավանդության համաձայն, թագուհին ինքն է ցանկացել, որ իրեն գաղտնի թաղեն, որպեսզի մարդիկ չիմանան, թե որտեղ է գտնվում նրա գերեզմանը, որպեսզի մուսուլմանները վրեժխնդիր չլինեն իրենց պարտությունների համար և չպղծեն նրա մարմինը: Այդ պատճառով հուղարկավորության գիշերը Սվետիցխովելի տաճարից դուրս է եկել տաս հուղարկավորության արարողություն և հեռացել երկրի տարբեր կողմեր: