Կայացել է Եվրամիության կողմից համաֆինանսավորած ծրագրի «Քաղաքացիական կրթությունը հանուն ժողովրդավարական քաղաքացիության» եզրափակիչ խորհրդաժողովը։

Միջոցառումը բացեցին Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին, Վրաստանում Եվրամիության պատվիրակության ծրագրերի բաժնի ղեկավար Կաիդո Սիրելին և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի ներկայացուցչության տնօրեն Դոկտոր Ջանան Աթիլգենը։

Նշված ծրագիրը իրականացվել է երկու տարվա ընթացքում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից, որի նպատակն է քաղաքացիական կրթության ամրապնդումը։ Ծրագրի շրջանակներում քաղաքացիական կրթության ուսուցիչներին մարզերից (այդ թվում նաև էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում) հնարավորություն է տրվել անցնել թրեյնինգ կուրսեր քաղաքացիական կրթության ժամանակակից ուսուցանման մասին։

Կարևոր է նշել այն հանգամանքը, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը ազգային ուսումնական ծրագրի բաժնի հետ սերտ համագործակցությամբ պատրաստվել է հասարակական գիտության նոր չափանիշ։

Ծրագրի ընթացքում Վրաստանի պատվիրակությունը այցելել է Գերմանիայի քաղաքացիական կրթության դաշնային ծառայություն, տեղում ծանոթացել նրանց քաղաքացիական կրթության մասին ծրագրերին և հնարավորություն են ունեցել կապ հաստատել գերմանացի գործընկերների հետ։

Եզրափակիչ գիտաժողովի ժամանակ քննարկվել է նաև քաղաքացիական կրթության ժամանակակից մարտահրավերների մասին, որին մասնակցել են գերմանացի և վրացի փորձագետներ։

Նկարը կրթության և գիտության նախարարության կայքից։