Մայիսի 11-ին Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում անցկացվեց հայկական ավանդական տոլմայի առաջին փառատոնը:

1

Անըդհատ տեղացող հորդառատ անձրևը խանգարեց գյուղացիների ծրագրերին փառատոնն անցկացնելու Ախալքալաքի շրջանի ամենամեծ գյուղի Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, սակայն փառատոնը կայացավ եկեղեցու ներսում: Այնտեղ մարդաշատ էր:

8

2

10

Տնային տնտեսուհիների համար, չնայած անսովոր էր, այնուամենայնիվ, նրանք անձրևից պաշտպանելով, բերում էին գեղեցիկ զարդարված տոլմայի սկուտեղները` տարբեր լցոնումներով և սոուսով` մածունը սխտորով:

9

3

Այստեղ կային տոլմայի տարբեր տեսակներ, լցոնված հորթի մսով, բլղուրով, սնկով, հավի մսով, ընկույզով: Ամառային տոլմա՝ լոլիկով, բուլղարական պղպեղով ու սմբուկով, տոլմա` կաղամբով, խաղողի տերևներով, ազնվամորու տերևներով…

11

13

Սեղան գցեցին, յուրաքանչյուրը կարող էր փորձել տոլմաների այս բազմազանությունը: Բոլոր տնտեսուհիները նվերներ ստացան, իսկ վերջում գյուղացիների համար ելույթ ունեցավ Դիլիսկա գյուղի պարային համույթը, այսպիսով ավարտվեց Դիլիսկայի տնտեսուհիների և փառատոնին եկած համադամասերների տոնը:

12

Քրիստինե Մարաբյան