Գերմանացի իրավապահները մոտավորապես 60 Վրաստանի քաղաքացիների են վտարել: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հատուկ չվերթը Դյուսելդորֆից մի քանի րոպե առաջ է վայրէջք կատարել:

Վրաստանի քաղաքացիներին Գերմանիայի տարբեր քաղաքներից են տեղափոխել, նրանց մեջ եղել են ընտանիքներ անչափահաս երեխաների հետ, ովքեր գնացել են Գերմանիա բուժման նպատակով։

Վտարվածների մեծամասնությունը Գերմանիայից ապաստան է խնդրել, կան նաև այնպիսիները, ովքեր Վրաստանից հեռանալու և այնտեղ ապաստան խնդրելու դրդապատճառ ներկայացրել են քաղաքական, սոցիալական և ուրիշ պատճառներ։

Վերջին ժամանակներում գրեթե կրկնապատկվել է այն քաղաքացիների թիվը, ովքեր Եվրամիության երկրներում ապաստան են հայցել։

Եվրոպական երկրների իրավապահ մարմինները խստացրել են հսկողությունը, քանզի հաճախակի է դարձել առանց մուտքի արտոնագրի ռեժիմի խախտումերը։

Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2»-ը: